Անհայտ անձը կրակ է բացել Վանկուվերի կենտրոնում. տուժել է 3 մարդ
Կանադայի Բրիտանական Կոլումբիա գավառի Վանկուվերի կենտրոնում փոխհրաձգություն է իրականացվել, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։
Ինքնությունը չպարզված անհայտ տղամարդը հրազենով կրակ է բացել քաղաքի կենտրոնական հատվածի աշխույժ փողոցներից մեկում։ Ըստ ականատեսների վկայության՝ նա ավելի քան 10-12 կրակոց է արձակել։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն անհայտ անձի հետ փոխհրաձգության մեջ են մտել։ Հրաձիգը ծանր վիրավորվել է, տուժել է մոտակայքում գտնվող մոտոցիկլիստների խանութի տերը։ Վիրավոր է նաև ոստիկանության սպաներից մեկը։
Հայտնի է, որ հանցագործը ձերբակալվել է։ Դեպքի մյուս մանրամասները ճշտվում են։