Փենսիլվանիա նահանգի համալսարանական տարածքում անհայտ անձը կրակ է բացել
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Չեստեր քաղաքի Ուիդեներ համալսարանի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է 1 ուսանող , հայտնում է NBC-ն:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակի մասին տվյալներ չի հաղորդվել:
Միջադեպի հետ կապված ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Տարվում են հանցագործին գտնելու որոնողական աշխատանքներ: