Լարված իրավիճակ Ազատության հրապարակում, ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել
Tert.am-ը գրում է. Դեռևս անհայտ պատճառով որոշ ժամանակով լարված իրավիճակ է ստեղծվել Ազատության հրապարակում։ Քաշքշուկ և վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների և ոստիկանների միջև։
Հիշեցնենք, որ արդեն 5-րդ օրն է Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում Արթուր Վանեցյանը։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին։