Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը
Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ Գերագույն ռադայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը։ Նա երդվեց հավատարիմ լինել Ուկրաինային և ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը։
Երդմնակալությունից առաջ ԿԸՀ֊ի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին հայտնեց, որ մայիսի 25֊ի արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքում առավել շատ ձայներ է ստացել Պյոտր Պորոշենկոն։
Նիստերի դահլիճ է բերվել Ուկրաինայի դրոշը, ինչից հետո Պորոշենկոն երկրին հավատարմության հանդիսավոր երդում է տվել և ստորագրել այն։