211652_close_icon
views-count1584 դիտում article-date 19:47 04-06-2014

Փոքրիկ արվեստագետների առաջին ձեռքբերումը

Հունիսի 4-ին ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի նկարչական խմբի սաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էր ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, ով, շնորհավորելով փոքրիկ արվեստագետներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, կարևորեց. - Ազգի էությունը ճշտությամբ պատկերում են հենց երեխաներն իրենց աշխատանքներում: Մշակույթի կենտրոնը, որ գործում է 2013 թ-ից, այսօր արդեն փոքրիկ, բայց նշանակալի ձեռքբերում ունի: Նկարչական խումբը սկսել է գործել ունենալով ընդամենը երկու աշակերտ, իսկ հիմա խմբում 8-9 երեխաներ կան, որոնցից կրտսերն ընդամենը երեք տարեկան է: Ներկայացնելով իրենց աշխատանքները` փոքրիկները փորձել են ամենայն անկեղծությամբ ներկայացնել այն, ինչ զգում են, վառ երանգների օգնությամբ փոխանցել մեծերին այն, ինչ, շատ հաճախ, դուրս է մեր ընկալումից: Արվեստանոցի ղեկավար Տիգրանուհի Քալաշյանը նշեց, - Նկարչությունը երեխաների մեջ համբերություն է ձևավորում, որը սովորեցնում է երեխաներին սիրով ստեղծագործել և համբերատարությամբ սպասել արդյունքին>: Ներկայացնելով աշխատանքները` ուսուցչուհին պատմեց նաև Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատ այցելելու մասին, որտեղ երեխաներին մանրամասն պատմել էին հրդեհի մասին, ներկայացրել հրշեջ մեքենաները: Ոգեշնչված փոքրիկները պատկերել էին այն ամենն, ինչ զգացել և սովորել էին` <<4-րդ աստիճանի հրդեհ>>-ից մինչև <<Հրշեջ մեքենաներ>> նկարներում: Ներկայացված նոտյուրմորտի և գծանկարի կողքին էին դիմանկարներ, հայրենասիրության, ընտանիքի, աստվածաշնչյան թեմաներով աշխատանքներ: Երիտասարդ արվեստագետներին շնորհավորելու էր եկել կենտրոնում գործող պարային խմբակի սանուհին: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև խմբակի ղեկավար Տ. Քալաշյանի աշխատանքները, որոնք, ինչպես և փոքրիկների նկարները, աչքի էին ընկնում գունային յուրօրինակ լուծումներով:

Նմանատիպ նյութեր