211652_close_icon

Փոքրիկ և տաղանդավոր երգչուհի Անահիտ Առաքելյանը ներկայացրեց իր առաջին ՝ «Ժամացույց» տեսահոլովակը, որին ներկա էին նաև հայ փոքրիկ աստղերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am

views-count9952 դիտում article-date 19:48 12-04-2017
Երգի ասպարեզում նորեկ, բայց իր քայլերը հստակ անող փոքրիկ երգչուհի Անահիտ Առաքելյանը Ռոսիա Մոլի «Place Space» սրճարանում հանդիսատեսի դատին հանձնեց իր առաջին ՝ «Ժամացույց» տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Վիրաբյանն է՞ Երաժշտության և խոսքերի հեղինակը Ռուզաննա Մկրտչյանն է, օպերատորը` Ռոբերտ Բաբայանը: Տեսահոլովակի գլխավոր դերակատարումները մարմնավորում են թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի՝ Մանանա Գևորգյանը, սիրված հաղորդավար, դերասան Արմեն Դալլաքյանը և նորաձևության աշխարհում շատ պահանջված մոդել Սոնա Սահակյանը: Անահիտին շնորհավորելու էին եկել նրա հարազատները, ընկերները և գործընկերները՝ երգչուհիներ Սյուզի Հարությունյանը, Միլենա Գեվորգյանը, Անի Մնացականյանը, երգիչ Նարեկ Վարդանյանը և այլք: Շնորհանդեսը վարում էր հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանը: Տեսահոլովակի շնորհանդեսը եզրափակվեց հյուրասիրությամբ՝ տոնական տորթով: EXCLUSIVE.am-ը ներկայացնում է տեսահոլովակի շնորհանդեսը, հյուրերին ու երեկոյի հուշերը ֆոտոռեպորտաժի տեսքով: Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր