211652_close_icon
views-count1595 դիտում article-date 11:37 18-02-2014

Ծաղկաձորում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը»

2014 թվականի փետրվարի 21-23-ը Ծաղկաձորում՝ Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը, տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը» խորագրով: Գիտաժողովը կազմակերպել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի գրողների միության և ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համատեղ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում: Գիտաժողովը ընդգրկում է արվեստի տարբեր ճյուղեր՝ մասնավորապես գրականություն, երաժշտություն, կինո և թատրոն, կերպարվեստ, ճարտարապետություն: Գիտաժողովին մասնակցում են երիտասարդ և ավագ սերնդի գրականագետներ, կինոգետներ, արվեստաբաններ, երաժշտագետներ: Ներկա են լինելու նաև գիտնականներ Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Արցախից (8 մասնակից): Ընդգրկված են 50 զեկուցում և դասախոսություն՝ նվիրված արվեստի տարբեր ոլորտներին՝ գրականություն, երաժշտություն, կինո և թատրոն, կերպարվեստ, ճարտարապետություն: Լինելու են նաև երաժշտության լսումներ, պոեզիայի ընթերցումներ և կինոդիտում: Գիտաժողովի պաշտոնական բացումը փետրվարի 21-ին՝ ժամը 12:00: Նշենք, որ սա երկրորդ գիտաժողովն է, որ կազմակերպում են «Մշակութային հասարակություն» կազմակերպությունը և Գրողների միությունը ԵԳԱԾ շրջանակներում: Նախորդը տեղի է ունեցել 2012 թ. փետրվարին՝ «Գրականագիտության մեթոդաբանության խնդիրները»: Պոստմոդեռնիզմ: Քսան տարի անց» խորագրով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 094497601:

Նմանատիպ նյութեր