«Մանչեսթեր Յունայթեդը» նոր մրցաշրջանի առաջին ձեռքբերումը կատարեց
«Սուոնսիի» կիսապաշտպան Դենիել Ջեյմսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Մանկունյանցիները հայտարարել են խաղացողի և «Սուոնսիի» հետ տրանսֆերի շուրջ պայմանավորվածության մասին: Ջեյմսը հաջողությամբ անցել է բուժհետազոտությունը:
Հենց տրանսֆերների համար պատուհանը բացվի, «Յունայթեդը» պաշտոնապես կհայտարարի խաղացողի հետ պայմանագիր կնքելու մասին:
Նշվում է, որ ուելսցու համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի 15 միլիոն ֆունտով:
Ջեյմսը 2018/19 ավարտված մրցաշրջանում Չեմպիոնշիփի 38 խաղում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: