Փարիզյան թանգարանից Սալվադո Դալիի կտավներից են գողացել
Փարիզյան թանգարանից անհայտ անձիք Սալվադո Դալիի կտավներից են գողացել, այս մասին հայտնել է Le Parisien պարբերականը: Գողությունը կատարվել է շաբաթ օրը:
Գողացված կտավների արժեքը գնահատվում է 2 հազար եվրո:
Նույն օրը մեկ այլ սրահից անհայտ անձը փորձել է գողանալ Դալիի Ժամանակի պարը, սակայն նրան կանխել են թանգարանի այցելուները:
Կտավները պաշտպանված չեն եղել ձայնաազդանշանային պաշտպանական համակարգով:
Ոստիկանությունը որոնում է հանցագործներին: