3301 դիտում
17:26 02-06-2014
Գյումրիի ծննդատանը 22-ամյա կնոջ առաջնեկը մահացած է ծնվել, իսկ նրա հարազատները ծեծել են ծննդատան տնօրենին՝ սպառնալով, թե կսպանեն
Գյումրիի «Ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվանից հետո նրա հարազատները ծեծել եւ հայհոյել են հիվանդանոցի տնօրենին եւ ծնունդը ընդունող բժշկական անձնակազմին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը, ում եւս հարվածներ են հասել:
Նա նշեց, որ իրենց հաջողվել է բժիշկներին եւ քույրերին հետ պահել հարվածներից, այնինչ հայհոյանքները տեւական ժամանակ շարունակվել են: «Ես ոստիկանություն բողոք եմ ներկայացրել, որովհետեւ նրա հարազատները մինչեւ վերջ պնդում էին, որ իրենք ճիշտ են վարվել: Ի՞նչ է նշանակում «կջնջխեմ, կսպանեմ»,- նկատեց Վարդան Սարգսյանը:
Նրա խոսքով, երեխան ինֆեկցիայի պատճառով ծննդաբերությունից մոտ կես ժամ առաջ վատացել է, սակայն Կեսարյան հատումը այդ դեպքում հակացուցված է եղել: «Ես չեմ ցանկանում այս պահին նշել, թե ում մեղավորության պատճառով է երեխան մահացել, որ կանխակալ կարծիք չհայտնեմ: Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Բայց այսօր բժշկական կոլեկտիվը խիստ անպաշտպան եւ քավության նոխազ է դարձել: Ցանկացածը կարող է գա, վրայով անցնի, գնա: Արդեն բժիշկներն էլ են հրաժարվում նման պայմաններում աշխատել: Չէ՞ որ նրանք էլ որդիներ, ամուսիններ ունեն: Ինչ է, պետք է մի կաթիլ մեղրի պատմությու՞նը դառնա, ո՞վ թույլ կտա, որ իր մորը կամ կնոջը վիրավորեն»,- ասաց ծննդատան տնօրենը: Իսկ ծննդաբերած կնոջ կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում եւ այսօր առավոտյան արդեն նրան հիվանդանոցից դուրս են գրել:
Նմանատիպ նյութեր
8243 դիտում
18:54 03-06-2014
Գյումրիի «Ծննդատանը» մահացած նորածնի հարազատները վիրավորված են նրանից, որ մահացած երեխային դրել են մոր կրծքին