Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Իջևանի ծննդատանը 23-ամյա հարսը ծննդաբերել է մահացած պտուղ. նրա հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ,  50-ամյա   Սենիկ Ս.-ի  դիմումի փաստով: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս   երեկ՝ հոկտեմբերի  18-ին, ոստիկանության Իջևանի բաժին հայտարարություն է տվել, որ  նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում,  «Իջևան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով իր հարսը՝  23-ամյա Դիանա Մ.-ն, ով  32 շաբաթական հղի է եղել, ծննդաբերել է մահացած պտուղ և դրա մեջ մեղադրել է բժիշկներին, այդ թվում՝ մանկաբույժ-գինեկոլոգ, Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վարդուհի Վ.-ին, քանի  որ վերջինիս հորդորով են կեսարյան հատում արել:
 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միևնույն ժամանակ «Իջևան»  բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «32 շաբաթական մահացած պտուղ, նորմալ տեղեկացված ընկերքի շերտազատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիաննա Մ.-ն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

