Ճանաչողական շրջայց՝ դեպի Շիրակի մարզ
Հունիսի 14-ին «Ճանապարհորդական ակումբը» հրավիրում է ճանաչողական շրջայցի դեպի Շիրակի մարզ:
Տուրի ուղղությունը Երևանից՝ Սառնաղբյուր, Կարմիր վանք, Թադևոս Առաքյալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Հակոբ եկեղեցի եկեղեցիներ:
Մեկնարկ՝ առավոտյան ժամը 9-ին Հանրապետության հրապարակից:
Կուղևորվենք Շիրակի մարզ՝ գյուղ Սառնաղբյուր, ուր ձեզ է սպասվում մեկօրյա անմոռանալի էքսկուրսիա: Սառնաղբյուր գյուղում կայցելենք Կարմիր վանք (Հոգեվանք), ուր կբացահայտենք վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները: Հետո կայցելենք Թադևոս Առաքյալ եկեղեցի, այնուհետև՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՝ վայր, որ դեռ հինավուրց ժամանակներից համարվել է սրբավայր: Սրբավայրի ջուրը համարվում է բուժիչ և առողջարար:
Սրբավայրից կուղևորվենք Սուրբ Հակոբ եկեղեցի և կվայելենք հիանալի պահեր բնության գրկում:
Էքսկուրսիոն ծրագրի արժեքը կազմում է 6000 դրամ:
Ներառյալ՝
• Տրանսպորտ
• Սնունդ
• Էքսկուրսավարի ծառայություն:
«Ճանապարհորդական Ակումբ»
Հեռ՝ +374 99 77 44 45
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3, 5-րդ հարկ 513 սենյակ
Վեբ՝ www.uniprojects.org