Աքորու մշակույթի տունը նախաձեռնում է դիմագրքային ճանաչողական առցանց շրջայց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աքորու մշակույթի տունը նախաձեռնում է #ՄՇԱԿՈՒՅԹԸ_ԲՆՈՒԹՅԱՆԸ_ՆԵՐԴԱՇՆԱԿ դիմագրքային ճանաչողական առցանց շրջայց։
Սիրելի հետևորդներ
Ձեզնից պահանջվում է ընտրել Լոռու մարզի որևէ տեսարժան վայր, պատմամշակութային հուշարձան և պատաստել ընտրված վայրի մասին պատմող տեսանյութ։
Այսպիսով յուրաքանչյուրս կնպաստի Լոռու չքնաղ աշխարհի գողտրիկ անկյունների բացահայտմանը։
Տեսանյութը հրապարակելիս հարկավոր է նշել Աքորու մշակույթի տան դիմագրքի էջը, կատարել #Մշակույթը_բնությանը_ներդաշնակ նշում (հեշթեգ)։