211652_close_icon
views-count3027 դիտում article-date 23:47 28-07-2015

«Երևան Սիթի տուր»-ի հետ ճանաչողական շրջայց՝ սիրիահայ ընտանիքների և բակային ճամբարներ հաճախող երեխաների համար. լուսանկարներ

«Երևան Սիթի տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրի հերթական սոցիալական նախաձեռնությունը Արաբկիր վարչական շրջանի «Երևանն իմ տունն է» ակցիայի հետ համատեղ էր։ Այս անգամ «Երևան Սիթի տուր»-ի ծրագրին մասնակցել են 30 շահառուներ, ովքեր «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրով Արաբկիր վարչական շրջանում իրականացվող բակային ճամբարներ հաճախող բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ մի շարք ընտանիքների երեխաներ են։ Արաբկիր վարչական շրջանի սոցիալական ծրագրերում «Երևանն իմ տունն է» ակցիան արդեն երկրորդ տարին անընդմեջ է իրականացվում։ Ակցիայի նպատակն է աջակցել վարչական շրջանում բնակվող սոցիալապես անպահով ընտանիքներին։ «Երևան Սիթի տուր» քաղաքային զբոսաշրջային ճանաչողական շրջայցի ընթացքում մասնակիցներն այցելել են մայրաքաղաքի տեսարժան վայրեր, ծանոթացել Երևանի պատմամշակութային կենտրոնների պատմությանը, նշանակությանն ու գործունեությանը։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր