Հունաստանում հրեական գերեզմանոց է պղծվել
Հունաստանի Սալոնիկ քաղաքի հրեական գերեզմանոցում պղծվել է շուրջ 12 գերեզման։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Անհայտ վանդալները վնասել են ծաղկամաններն ու գերեզմանները։ Հունաստանի ԱԳ նախարաությունն այն անվանել է հարձակում հրեական համայնքի և հույն ժողովրդի վրա։
«Իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են գարշելի դեպքի մեղավորներին կալանավորելու համար»,- ասել է Հունաստանի արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսը։
Սալոնիկում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Հունաստանում հրեաների ամենամեծ համայնքը գտնվում էր Սալոնիկում։ Այժմ քաղաքում կա մոտ 1,5 հազար հրեա։