211652_close_icon
views-count2420 դիտում article-date 16:12 03-10-2016

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ

ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը: Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք և առաջընթաց»:

Նմանատիպ նյութեր