211652_close_icon
views-count1384 դիտում article-date 09:09 13-09-2015

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Մաղթում եմ, որ գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի, որ նոր տարում ավելի զարգանան ու հարստանան մեր ժողովուրդների դարավոր կապերը, և դուք շարունակեք լինել դրանց նպաստող յուրօրինակ կամուրջ: Կիսելով ձեր ուրախությունն այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին տոնական բարձր տրամադրություն, երջանկություն և ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր