Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկում նախատեսված չէ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողության մասնակցելը:
Համապատասխան հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, որ Պուտինը հրավերք չի ստացել միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:
Այսօր Ուկրաաինայի նախագահի շտապից հաստատել էին, որ երդմնակալության արարողությունը ետղի կունենա շաբաթ օրը հունիսի 7-ին:
Իսկ ավելի վաղ Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել էր, որ բոլոր քվեաթերթիկների հաշվարկումից հետո միլիարդատեր պորոշենկոն ընտրվել է նախագահ հավաքելով ընտրողների 54,7 տոկոս ձայները: