211652_close_icon

Վրաստանի նախագահը կմասնակցի ՈՒկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը

views-count1318 դիտում article-date 18:42 03-06-2014
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կմասնակցի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: Տեղեկությունը հաստատել են նաև Վրաստանի նախագահի աշխատակազմից, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով կլինի նրա գլխավորած պատվիրակության կազմում: Մագվելաշվիլին մասնակցության հրավերքը ստացել է մայիսի 27-ին: Իսկ ՈՒկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունիսի 7-ին, որին մասնակցելուէ նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը:

Նմանատիպ նյութեր