Պորոշենկոյի երդմնակալության ժամանակ միջադեպ է գրանցվել․ տեսանյութ
Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունից առաջ միջադեպ է գրանցվել. Պորոշենկոյի Կարմիր գորգով անցնելու ժամանակ, զենքը նախագահի պատվո պահակախմբի սպաներից մեկի ձեռքից ընկել է։
Երբ Պորոշենկոն հասել է մուտքի մոտ, դռան մոտ կանգնած զինվորներից մեկը նախ գցել է զենք, ապա ինքը կռացել։ Պարզ է դարձել, որ նա իրեն վատ է զգացել։
Հավանաբար, նա արևահարվել է, քանի որ զինվորները 2 ժամ կիզիչ արևի տակ են գտնվել։