211652_close_icon

Շենգավիթի ոստիկանների հերթական օպերացիան՝ Երևանում. կասկածյալի մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված ոսկեգույն փամփուշտներով

views-count4168 դիտում article-date 10:54 22-06-2025
Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տվյալներով ապօրինի զենքի հայտնաբերման դեպք են բացահայտել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 25-ամյա Բախշի Ս.-ն իր մոտ ապօրինի մարտական ատրճանակ է պահում։

Տեղում Շենգավիթի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե որտեղ է գտնվում նա ու համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, մեկնում են Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, որտեղ էլ հայտնաբերում են Բախշի Ս.-ին և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան տեղափոխում են Շենգավիթ ոստիկանություն։

Արդեն տեղում պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է և կասկածյալը ոստիկաններին է ներկայացնում իր մոտ եղած ատրճանակը՝ 1 հատ փամփշտատուփով, որը լիցքավորված է եղել 5 հատ ոսկեգույն փամփուշտներով։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք, ինչպես նաև կասկածյալն ու ատրճանակը, ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր