Նյու Յորքում հերոինի խոշոր խմբաքանակ է առգրավվել
Նյու Յորքի ոստիկանները թմրամաֆիայի դեմ պայքարի լայնամաշտաբ գործողությունների արդյունքում մոտ 24 կգ հերոին են առգրավվել, որի արժեքը սև շուկայում կազմում է 11 մլն դոլար։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ տեղի իշխանությունների հաղորդման՝ այն ընթացիկ տարվա ԱՄՆ֊ում առգրավված ամենախոշոր խմբաքանակն է։
Գործողության արդյունքում 2 մարդ է ձերբակալվել, ովքեր, ըստ ոստիկանության, համարվում են ԱՄՆ֊ի հյուսիս֊արևելքում թմրանյութերի վաճառքով զբաղվող խոշոր ցանցի ղեկավարներ։
Խուզարկության ընթացքում իրավապահները առգրավվել են նաև 10 կգ կոկաին, 200 սինթետիկ դեղահաբեր, 85 հազար դոլար և զենքեր։