Իրկուտսկում մոտ 28 մլն դոլար արժողությամբ հերոինի խմբաքանակ է բռնագրավվել
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները 30 կգ բարձրորակ աֆղանական հերոին են բռնագրավվել, որի արժեքը մոտ 1 մլրդ ռուբլի է գնահատվում: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Թմրանյութը հայտնաբերվել է Կեմերովի շրջանի 53-ամյա բնակչին պատկանող Lexus ավտոմեքենայում:
Մեքենայի սրահում հայտնաբերվել է մոտ 10 կգ հերոին, ապա պահեստային անվադողում հայտնաբերվել է ևս 20 կգ թմրանյութ:
Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են թմրանյութը ստացող 4 տաջիկ կասկածյալների: