Արգենտինայում հեղուկ կոկաինի խմբաքանակ է առգրավվել
Արգենտինայի իշխանություններին հաջողվել է խափանել ԱՄՆ և Եվրոպա հեղուկ կոկաին փոխադրելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանությունների հայտարարությանը։
Ըստ Արգենտինայի անվտանգության հարցերով քարտուղարի խոսքերի՝ ձերբակալվել է 8 մարդ, որոնցից 1 մեքսիկացի քիմիկոս և Արգենտինայի ոստիկանության մի քանի սպա։
Ենթադրվում է, որ խումբը փորձել է Մեքսիկա ուղարկել էլեկտրական տրանսֆորմատորներում թաքցրած շուրջ 2 տոննա հեղուկ կոկաին։