211652_close_icon
views-count2163 դիտում article-date 12:07 20-05-2014

Աֆղանստանում պայթյուններ են որոտացել․ զոհվել է 5 մարդ

Աֆղանստանում 1 օրվա մեջ հիմնական ճանապարհներին տեղադրված ականների պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 5 զինծառայող։ Այս մասին հայտնում է «Համա պրես» գործակալությունը։ Ավելի վաղ «Թալիբան» խմբավորման գրոհայինները հայտարարել էին մայիսի 12֊ին անվտանգության ուժերի և միջազգային կոնտինգենտների դեմ «ամառային հարձակումների» մեկնարկի մասին։ Վերջին օրերի ընթացքում ծայրահեղականները գրոհել են Քաբուլի միջազգային օդանավակայանը, Բագրամի ռազմական օդակայանը, ինչպես նաև ուժայինների 10֊նյակ հենտակետեր։ Բացի այդ, Նանգարհար նահանգում նրանք գրավել են արդարադատության նախարարությանը պատկանող շենք։

Նմանատիպ նյութեր