211652_close_icon
views-count1036 դիտում article-date 22:20 09-04-2014

Հոմսում պայթյուններ են որոտացել․ զոհվել է 25 մարդ

Սիրիայի Հոմս քաղաքում 2 մեքենայի պայթյուններ են գրանցվել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 25 մարդ, 100֊ից ավելին վիրավոր են։ Այս մասին հայտնել է «САНА» լրատվական միջոցը։ Մեծ Բրիտանիայում բազավորված սիրիացի իրավապաշտպանները հաստատել են պայթյունների մասին լուրը, նշելով, որ դրանք տեղի են ունեցել ալավիների բնակելի թաղամասում։ Նշենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ կառավարական զինված ուժերն իրենց հսկողության տակ են վերցրել Դամասկոսից հյուսիս գտնվող Ռանքուս գյուղը, որն ավելի վաղ գտնվում էր ընդդիմության հսկողության ներքո։ Սիրիայի ազգային հեռուստատեսության հաղորդման տվյալներով, Ռանքուսի մարտերն ընթացել են մոտ 18 ժամ։

Նմանատիպ նյութեր