Տիգրան Սարգսյանը Աստանայի տնտեսական ամենամյա համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Աստանայի տնտեսական ամենամյա համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել, որը տեղի կունենա մայիսի 22-ին։
«Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներից մեկին՝ Համաշխարհային հակաճգնաժամային սեմինարին, Տիգրան Սարգսյանը հանդես է գալու որպես համազեկուցող։
Տեղեկացնենք, որ Տիգրան Սարգսյանի հետ նույն սեմինարին զեկույցներով հանդես են գալու Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Պորտուգալիայի, Բուլղարիայի և այլ պետությունների նախկին և ներկայիս առաջնորդներ…»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։