Ամերիկացին փորձել է զենք մտցնել Բոստոնի համալսարան
ԱՄՆ-ում իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել էր դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ 2 լիցքավորված ատրճանակ մտցնել Բոստոնի համալսարան։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ ուսումնական հաստատության ներկայցուցիչների հաղորդման՝ 28-ամյա Անդրեա Մասան ժամանել է իր քենու ավարտական միջոցառմանը, բայց մուտքի մոտ ոստիկանները նրա մոտ զենք են հայտնաբերել և ներս չեն թողել։
Նրա կնոջ պնդմամբ՝ թյուրիմացություն է տեղի ունեցել, քանզի ամուսինը զենք կրելու թույլտվություն ունի: Բացի այդ, ըստ նրա խոսքերի՝ զենքերի հայտնաբերումից հետո Մասան, իբր թե, պատրաստվել է լքել համալսարանը, սակայն, միևնույն է, նրան ձերբակալել են։