Հունաստանում փորձել են ավանակ մտցնել խորհրդարան. տեսանյութ
Հունաստանում նախօրեին տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա, որին մասնակցել են երկրի ուժային կառույցների ներկայացուցիչները՝ ոստիկաններ, փրկարարներ ու առափնյա պահպանության աշխատակիցները:
LifeNews-ի փոխանցմամբ՝ ցուցարարները փորձելեն խորհրդարան ավանակ մտցնել: Նրանք կենդանուն տեղափոխել են մայրաքաղաք Աթենքի կենտրոն բեռնատարով, որի մեջքին ամրացված են եղել վարչապետի, աշխատանքի նախարար լուսանկարները, ով կազմել է թոշակային բարեփոխումների պլանը, ինչպես նաև ՆԳ նախարաի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Պարոնայք, ավանակի մեր համբերությունն ավարտվում է»:
Այդուհանդերձ, անվտանգության ուժերը թույլ չեն տվել ավանակը ներս տանել խորհրդարանի շենք: