33-ամյա ամերիկացին փորձել է ռումբով մուտք գործել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք
Նյու Յորք նահանգի բնակիչ՝ 33-ամյա Ռոբեր Ռոդենը փորձել է Սթոուն-Բրուքի անվան համալսարանի հիվանդանոց մուտք գործել ինքնաշեն ռումբով։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն հղում անելով Սաֆֆոլքի շրջանային ոստիկանությանը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին։ Տղամարդու ուսին եղել է պայուսակ, որի մեջ դրված է եղել ռումբը։ Նրան վերակենդանացման բաժանմունքի մոտ կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները։
Խուզարկությամբ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, ինչից հետո հիվանդանոցի 2 հարկերում արագորեն տարհանում է իրականացվել։
Ավելի ուշ իրավապահները Ռոդենի տանը խուզարկություն են կատարել և գտել 3 ինքնաշեն պայթուցիկ սարք։ Բոլոր սարքերն առգրավվել են։
Ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածներով։