Չեմպիոնների լիգայի հանդես. եզրափակչին ընդառաջ. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի պաշտոնական հանդեսի հերթական թողարկումը նվիրված է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը և դրա շուրջ ծավալվող իրադարձություններին: Հաղորդաշարը նաև հարցազրույց է անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 25-ին` Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում, որտեղ միմյանց հետ կմրցեն «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն: