Դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում. ՀԺ
«ՀԺ»-ն գրում է, որ Դատական դեպարտամենտը առարկություններ է ներկայացրել՝ սկսված լայնածավալ ստուգումների արդյունքում հայտնաբերված խոշոր չարաշահումների վերաբերյալ:
«Բացահայտված կոռուպցիոն սկանդալը, որից հետո անազատության մեջ էր հայտնվել դեպարտամենտի ղեկավարը, նոր դրսևորումներ է ստանում:
Դատարան ուղարկված բուն գործից երկու առանձին վարույթ է անջատվել, որոնցից մեկը կապված է շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված չարաշահումների հետ:
Քննչական կոմիտեից լրատվամիջոցին հայտնել են, որ Դեպարտամենտի գործով Երևանքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում նշանակվել է մասնագիտական ստուգում, որն իրականացնելու են Ֆինանսների նախարարության աշխատակազմի վերահսկողության տեսչության մասնագետները»,- գրում է թերթը և հավելում.
«Ընդհանուր ստուգման արդյունքում պարզվել է, որ դեպարտամենտի պատվերով իրականացված շինարարական աշխատանքների փաստաթղթային ստուգմամբ և հսկիչ չափագրման արդյունքներով արձանագրվել են մոտ 6,5մլն դրամի խախտումներ:
Այս կապակցությամբ Դեպարտամենտը ներկայացրել է իր առարկությունները և քննության շրջանակներում նշանակվել է նոր մասնագիտական ստուգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: