Բազելում ԵԱՀԿ-ի դեմ ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել. կան ձերբակալվածներ
Նախօրեին Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված ԵԱՀԿ անդամ պետությունների ատրգործնախարարների 21-րդ նստաշրջանի ավարտից հետո ցույցեր են սկսվել, ինչին հաջորդել են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև:
Ցուցարարները ԵԱՀԿ-ին մեղադրել են պատերազմներ հրահրելու մեջ: Նրանք պայթուցիկ նյութերով լի շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ այն բանից հետո, երբ ոստիկանությունն արգելափակել է ցուցարարների ճանապարհը դեպի Կոնգրեսի շենք, ուր ավարտին էր մոտեցել ԵԱՀԿ նիստը:
Ոստիկանությունը ռետինե մահակներ է կիրառել ցուցարարների դեմ, ձերբակալվել է 18 մարդ: