211652_close_icon
views-count36310 դիտում article-date 22:06 07-05-2014

Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ բախվել են «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ բախվել են Mercedes մակնիշի 82 QD 002 համարանիշի և SEAT Toledo մակնիշի 61 RF 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որոնց կանչով վթարի վայր են ժամանում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցներն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ու վիրավորների ինքնությունը: Լուսանկարները՝ Կարեն Թորոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր