211652_close_icon

Թուրք ընդդիմադիր պատգամավորները բացահայտում են նախկին նախարարների ապօրինությունների չափերը

views-count1882 դիտում article-date 17:51 07-05-2014
Նախօրեին Թուրքիայի խորհրդարանն ընդունել էր որոշում Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ առնչվող նախկին 3նախարարների գործերը հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1518]Ermenihaber.am[/url]-ը: Այս թեմայով Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները զեկույցներ են ունեցել: Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ՝ քննարկումները տևել են ընդհանուր առմամբ 12 ժամ, իսկ դրանց արձանագրությունները կազմել են 112 էջ: Այդ արձանագրությունների մեջ 115 անգամ հանդիպում են կաշառք և 23 անգամ գող կամ գողություն բառերը: Ընդդիմադիր խորհրդարանականները իրենց ելույթներում ուշագրավ տեղեկություններ են հաղորդել նախկին նախարարների գործունեության մասին: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սեյֆեթթին Յըլմազն իր ելույթում նշել է, որ փաստաթղթերում Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի վերաբերյալ 32.053 600 եվրո 6. 750.000 դոլար, 3.460.000 թուրքական լիրա և 300 հազար շվեցարական ֆրանկի կաշառքի մասին տեղեկություններ կան: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1518]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր