211652_close_icon
views-count1268 դիտում article-date 09:48 29-10-2022

Դաշտադեմի նախկին ղեկավարը կասկածվում է ապօրինությունների մեջ. ահազանգ ոստիկանությանը․ «Առավոտ»

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունն ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Գ. Ա.-ն 2021թ-ի հունիս ամսից մինչեւ այս տարվա փետրվար ամիսը լինելով Դաշտադեմ համայնքի ղեկավար, իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել ապօրինություններ, յուրացնելով «Սանռեյ» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Բ.-ի կողմից համայնքին, որպես սոցիալական աջակցություն տրամադրված գումարները:

Մասնավորապես նշված ընկերության կողմից Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում 2021թ-ին կառուցվել է արեւային ֆոտովոլտային էլետրակայան, որի համար հատկացված հողատարածքի գործառնական նշանակությունը փոխելու դիմաց Վ. Բ.-ն վերոնշյալ համայնքի նախկին ղեկավար Ա. Ա.-ին, որը պաշտոնավարել է 1991թ-ից մինչեւ 2021թ. հունիսը, խոստացել է հատկացնել 3.000.000 ՀՀ դրամ, համայնքի հանդիսությունների սրահի համար 200 հատ աթոռ պատրաստելու համար:

2021թ. մայիսի 11-ին «Սանռեյ» ՍՊԸ-ի տնօրենի եւ Դաշտադեմ համայնքի ղեկավարի միջեւ կնքվել  է «Գույքի նվիրատվության պայմանագիր» , որին կից ընդունման-հանձնման ակտի համաձայն՝ ընկերության կողմից համայնքին անհատույց տրամադրվել է 2.498.000 ՀՀ դրամ արժողությամբ  8 անուն ապրանքներ՝ քառանիստ խողովակներ, ներկ, տախտակներ եւ այլն, որոնք Վ. Բ.-ն  2021 թվականի մայիսի 13-ին ձեռք է բերել Արմավիր քաղաքում գործող «Վարդան Կլեչյան» Ա/Ձ-ից եւ տեղափոխել Գ. Ա.-ի բնակության հասցե:

Ա. Ա.-ն 2021թ. հունիս ամսին իր դիմումի համաձայն ազատվել է համայնքի ղեկավարի պաշտոնից եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գ. Ա.-ն: Նույն ժամանակահատվածում  Վ. Բ.-ն համաձայն իր խոստման, ապրանքների պատրաստման նպատակով Ա. Ա.-ին առձեռն փոխանցել է 500.000 ՀՀ դրամ գումար: Վերջինս էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Ա.-ն մասնագիտությամբ դարբին է, պատրաստակամություն է հայտնել անձամբ պատրաստել աթոռները եւ նշված գումարը փոխանցել է նրան: Հետագայում աթոռների պատրաստման համար անհրաժեշտ նյութերն ու դետալները, ինչպես նաեւ աշխատանքի գումարն ամբողջությամբ փոխանցվել է Գ. Ա.-ին, սակայն վերջինս օգտվելով համայնքի ղեկավարի պաշտոնակատար հանդիսանալու հանգամանքից՝ վերոնշյալ աթոռները մինչ օրս չի պատրաստել եւ չի տրամադրել համայնքին՝ յուրացնելով իրեն փոխանցված գումարը եւ նյութերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր