Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը. Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների կողմից իր անունը սխալ գրելու և նրանց աշխատանքից ազատելու հեռուստաընկերության որոշման մասին մամուլում շրջանառվող լուրերին: Վարչապետի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/pages/Hovik-Abrahamyan/203473279674265]էջում [/url]գրված է.
«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ:
Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը: