211652_close_icon
views-count991 դիտում article-date 15:23 05-05-2014

ՀՖՖ-ն ավարտեց մարզչական Բ դասընթացի առաջին և երկրորդ փուլերը

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ֆուտբոլի ակադեմիայում, մայիսի 2-ին փակման հանդիսավոր արարողությամբ ավարտվեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի առաջին առաջին խմբի դասընթացը: Դասընթացի մասնակից 16 մարզիչներ, որոնք մեծամասամբ ներկայացնում էին ՀՀ Բարձրագույն խմբի մասնակից ակումբները, քննությունները բարեհաջող հանձնելով, ստացան ՀՖՖ մարզչական Բ արտոնագրեր: Միաժամանակ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ավարտվեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի երկրորդ խմբի դասընթացը, որը ՀՖՖ կողմից Երևանից դուրս անցկացվող մարզչական առաջին դասընթացն էր: Արցախցի 7 մարզիչներ, որոնք ներկայացնում էին «Լեռնային Արցախ» ակումբը, ևս արժանացան ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի:

Նմանատիպ նյութեր