Առաջին կինը, ով հաղթահարել է «American Ninja Warrior» էքստրեմալ շոուի բոլոր փուլերը. տեսանյութ
ԱՄն-ում անցկացվում է «American Ninja Warrior» հանրահայտ սպորտային շոուն: Նրա մասնակիցներից պահանջվում է սահմանված ժամանակահատվածում մեկը մյուսի հետևից հաղթահարել խոչընդոտները: Մինչ օրս հեռուստաշոուին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, հայտնի մարզիկներ, սակայն հազվադեպ է պատահել, երբ որևէ մեկը հաղթահարել է բոլոր խոչընդոտները, ինչի համար պահանջվում է գործի դնել ֆիզիկական լավ պատրաստվածությունը, մտքի ճկունությունը, ճարպկությունը, ռազմավարական մտածելակերպը: Մինչ օրս միայն մեկ աղջկա է հաջողվել բոլոր փուլերն անցնել՝ Քեյսի Քաթանձարոյին, ով զբաղվում է մարմնամարզությամբ:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը: