211652_close_icon
views-count1674 դիտում article-date 23:42 21-02-2022

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և ս․թ․ փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով:

Տեղեկացնում ենք, որ դիմում-հայտը լրացնելու համար դիմորդները պետք է ունենան օգտահաշիվ Gmail-ում:

ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական C կարգի արտոնագրի դասընթաց

Դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 6 մոդուլներից, յուրաքանչյուր մոդուլը կտևի 3 օր: Դասընթացի 1-ին մոդուլը կանցկացվի ս.թ. մարտի 28-ից 30-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 24 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով` ուսանողների ընտրությունը կիրականացվի տեսական և գործնական քննությունների միջոցով:
Նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 24 մասնակիցներին: Հավասար միավորների դեպքում` հաշվի կառնվեն հայտում նշված հավելյալ հմտությունները (աշխատանքային փորձ, ֆուտբոլային փորձ, մասնագիտական կրթություն և այլն):

Ե՛վ տեսական, և՛ գործնական քննությունները տեղի կունենան ս.թ. մարտի 18-ին: Քննության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով: Քննությունը բարեհաջող հանձնած մասնակիցները պետք է վճարումը ամբողջությամբ կատարեն մինչև ս.թ. մարտի 25-ը ներառյալ:

Դասընթացի ուսման վարձն է՝ 50.000 ՀՀ դրամ:

Բանկային տվյալներն են՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 1570059720290300 Ամերիաբանկ ՓԲԸ:

Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում:

Հիշեցնենք, որ նշված բոլոր փաստաթղերն անհրաժեշտ է կցել սկանավորած տարբերակով։

Նմանատիպ նյութեր