211652_close_icon
views-count1286 դիտում article-date 16:31 24-03-2014

Մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը: ՀՖՖ Գործկոմի կողմից մարզչական կրթության կանոնակարգի հաստատումից հետո փոխվել են դասընթացի բովանդակությունը և մասնակիցների առավելագույն քանակը: Առաջին խմբում ընդգրկված 16 ուսանողներ այսօրվանից կմասնակցեն 27 օր տևողությամբ դասընթացի և քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում կստանան ՀՖՖ մարզչական Բ արտոնագիր: Նոր համակարգով անցկացվող առաջին դասընթացը կղեկավարի ՀՖՖ հրահանգիչ Աշոտ Բարսեղյանը, որին կօգնեն ՀՖՖ հրահանգիչներ Արամ Դանիելյանը, Աշոտ Ավետիսյանը և ՀՖՖ դարպասապահների մարզիչների հրահանգիչ Հայկ Կիրակոսյանը: Ավելացնենք, որ ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի երկրորդ խմբի դասընթացն այսօր կմեկնարկի Ստեփանակերտում: Դա կլինի ՀՖՖ կողմից իրականացվող մարզչական արտոնագրային առաջին դասընթացը Երևանի սահմաններից դուրս:

Նմանատիպ նյութեր