ԱՊԼ-ի ևս երեք ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատեց 150 մլն եվրոյի սահմանագիծը
Transfermarkt հայտնի ֆուտբոլային կայքը ներկայացրել է Անգլիայի պրեմիեր-լիգայի խաղացողներին նոր տրանսֆերային արժեքները:
Միանգամից երեք ֆուտբոլիստ գնահատվում են ավելի քան 150 մլն եվրո:
Մասնավորապես, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը արժե 160 մլն եվրո, իսկ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն գնահատվում են յուրաքանչյուրը 150 մլն եվրո:
100 մլն եվրոյից բարձր է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի արժեքը՝ 110 մլն, իսկ ահա «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի արժեքը նվազել և այժմ գնահատվում է 90 մլն եվրո: