3380 դիտում
20:40 03-05-2014
Ի՞նչ է ասում սև ակնոցով մարդը
Սև ապակին հայտնագործվել է հին Չինաստանում: Առևտրային կապերի, ինչպես նաև գիտության զարգացման արդյունքում մարդն սկսեց օգտագործել սև ակնոցը: Սկզբում սև ակնոց կրում էին կույրերը:
Առաջին հայացքից անհասկանալի է, թե կույրի ինչին է պետք սև ակնոցը: Չէ որ նա չի տեսնում: Կարծիք կար, որ կույրն այդպիսով ցույց է տալիս, որ կույր է: Դիմացինը տեսնելով սև ակնոցով մարդուն միանգամից հասկանում էր, որ նա կույր է և զգույշ էր անցնում կողքով կամ առաջարկում իր օգնությունը:
Իրականությունն ավելի խորն է: Վաղուց հայտնի է, որ աչքերից մեծ էներգիա է հորդում: Մարդկանց մեծ մասը դիմացինի աչքերին է նայում, որպեսզի հասկանա, թե դիմացինն ով է և ինչ է ասում, որովհետև աչքերը ոչ միայն ամենագրավիչ մասն են մարմնի վրա, այլև մեծ տեղեկություն են հաղորդում մարդու մասին: Սակայն կույրի աչքերը էներգիա չեն փոխանցում, սառած են և ոչինչ չեն ասում: Այդ պատճառով կույրերը սև ակնոց էին կրում: Այդպիսով դիմացինին ազդակ էր տրվում, որ իզուր չնայեն նրա աչքերին, որովհետև այնտեղից էներգիա չէր հորդում, և ոչ տեղեկություն էլ չեր հաղորդվում:
Հետագայում սև ակնոց սկսեցին կրել հանցագործները: Այդ ավանդույթը առաջինը շրջանառության մեջ դրեցին ճապոնացի հանցագործները՝ յակուձան: Յակուձայի անդամը պարտավոր է սև ակնոց կրել, որպեսզի շրջապատող մարդիկ իմանան, որ ինքը Յակուձայից է: Դա յուրօրինակ տարբերանշան էր հանդիսանում: Սակայն դա նույնպես խոր իմաստ ուներ: Հանցագործը գիտեր, որ իր վարքը բացասական է: Եվ, բանականաբար, կարծում էր, որ իր աչքերից ճառագայթող էներգիան այդ բացասականը հաղորդելու է դիմացինին: Բայց քանի որ ճապոնացի հանցագործը հարգում էր հասարակական արժեքները, ապա չէր ուզում, որ իր վարքը վարակիչ լինի մյուսների համար: Այդ պատճառով նա սև ակնոց է կրում, որպեսզի կանխի բացասական էներգիայի փոխանցումը ազնիվ մարդկանց:
Ասում են, թե աչքերը լույս չեն ճառագում, այլ միայն անդրադարձնում են արևի լույսը, սակայն դա այդպես չի: «Աչքի լույս» արտահայտությունը չի վերաբերվում միայն տեսողությանը: Այն ուղղակի նշանակում է, որ աչքից էներգիա է դուրս գալիս: Դա մարդու ներքին էներգիան է, որը կարող է փոխանցվել նրան ում ուղղվում է հայացքը:
Երբ աչքի էներգիայի մասին հայտնի դարձավ շատերին, եսասեր մարդիկ նույնպես սկսեցին ակնոց կրել: Նրանք այդպիսով խնայում են իրենց աչքերի էներգիան: Երբ սև ակնոց կրելիս մարդն իրեն հանգիստ է զգում, ապա դա նշանակում է, որ նրա ներքին էներգիան փոքր է, և սև կրելով մարդը խնայում էր այն էներգիան, որը կարող էր դուրս թափվել:
Արդեն 20-րդ դարում, երբ տարածվեցին մարդկային վախերը, սև ակնոց սկսեցին կրել տարբեր ֆոբիաներ ունեցողները: Դա յուրօրինակ ջայլամի էֆեկտ էր ապահովում: Մարդուն թվում էր, թե երբ ինքը սև ակնոց է դնում, ապա վտանգը իրեն չի տեսնի և կշրջանցի:
Սակայն այսօր կան մարդիկ, ովքեր կույր չեն, հանցագործ չեն, եսասեր չեն, վախկոտ չեն, բայց սև ակնոց են կրում: Դա արդեն նորաձև է:
[b] ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
4283 դիտում
20:12 22-06-2019
Երրորդ հանրապետության առաջին դեմքերը՝ հոգեբանի ակնոցով. Armradio.am
2149 դիտում
21:36 14-04-2021
Կեպիով ու ակնոցով խորհրդավոր անձը. ո՞վ է կանգնած Շիրակի մարզի հերթական կադրային խառնաշփոթի հետևում. 168.am
1689 դիտում
10:18 09-03-2022
Ինչպիսի «ակնոցով» ենք մենք նայում իրականությանը․ կողմերի կարծրատիպերը․ «Առավոտ»
Այս բաժնից
334 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
421 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր