1692 դիտում
10:18 09-03-2022
Ինչպիսի «ակնոցով» ենք մենք նայում իրականությանը․ կողմերի կարծրատիպերը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սոցիոլոգիայում վաղուց արդեն հայտնաբերված օրինաչափություն կա. եթե իրադարձությունն անմիջական կապ չունի տվյալ քաղաքացու կամ խմբի շահերի հետ, ապա նա հակված է պաշտպանել այն տեսակետը, որը համապատասխանում է նրա՝ նախապես գոյություն ունեցող համոզմունքներին եւ որը հաստատելու նպատակով նա տեղեկություններ է փնտրում:
Հակառակն էլ է ճիշտ. եթե հարցն անմիջականորեն մեզ է առնչվում, այստեղ քարոզչությունը չի օգնի: Ոչ մի քարոզիչ, որքան էլ հմուտ լինի, մեզ չի համոզի, որ կարտոֆիլը չի թանկացել՝ ուրիշ հարց, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը համոզված է, թե դրանում «նախկիններն» են մեղավոր: Բայց դա արդեն մեկնաբանություն խնդիր է՝ այն է, թե ինչպիսի «ակնոցով» ենք մենք նայում իրականությանը: (Միանգամից ասեմ, որ առանց նման «ակնոցի» աշխարհում որեւէ մարդ գոյություն չունի):
Պատերազմն Ուկրաինայում մեզ սովորական, առօրյա իմաստով չի առնչվում՝ այնպես, ինչպես կարտոֆիլի գինը: Հետեւաբար, մենք ձեւավորում ենք մեր կարծիքը՝ օգտվելով այն աղբյուրներից, որոնք մեզ առավել մատչելի են եւ որոնք հաստատում են մեր համոզմունքները (confirmation bias):
Այդ իրադարձությունների մասին տեղեկանալու համար հայաստանցիների զգալի մասն օգտվում է ռուսաստանյան դաշնային ալիքներից, որոնք սփռվում են մեր երկրում: Պատերազմից առաջ էլ հարյուր հազարավոր մարդիկ դաստիարակվել են այդ քարոզչությամբ՝ էլ չասած, որ տարեց մարդիկ գտնվում են դեռեւս խորհրդային քարոզչության ազդեցության տակ: Դա հաշվի առնելով՝ ամենեւին զարմանալի չի, որ մեր հասարակության մեջ ձեւավորված հիմնական կարծիքը հետեւյալն է. «Այո, պատերազմը վատ բան է, ցավալի է, որ մարդիկ են զոհվում, բայց ի՞նչ աներ Պուտինը՝ թողներ, որ Ռուսաստանի վրա ՆԱՏՕ-ն հարձակվի՞»:
Կա, իհարկե, որոշակի զանգված, որը դաստիարակվել է հակառուսականության ոգով եւ օգտվում է միայն ուկրաինական եւ արեւմտյան աղբյուրներից: Նման մարդիկ, տեսնելով, որ «Առավոտը» հրապարակում է նաեւ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունները պատերազմի մասին, մեկնաբանություններում գրում են, որ ես «ռուսական ֆաշիստ» եմ եւ «կագեբեի գործակալ»:
Նույն վիճակն է, բնականաբար, Հայաստանի ներքին կյանքում, որտեղ մարդիկ գտնվում են «թալանչիներ»-«հողատուներ» երկընտրանքի արանքում:
Այս կամ այն կողմի քարոզչության ազդեցության տակ ընկած մարդկանց համոզելն, իհարկե, անշնորհակալ գործ է: Մյուս կողմից՝ ձեռ քաշել եւ չփորձել մարդկանց ընտելացնել ավելի բարդ մտածողության հետ՝ նույնպես սխալ է: Այդ առիթով թույլ տվեք մեջբերում անել 20-րդ դարի սկզբի գերմանացի ընկերաբան Մաքս Վեբերի հոդվածից. «Ցանկացած հարցի դիտարկման ժամանակ գիտնականը պետք է սահմանափակի իր խնդիրը եւ վերացնի այն ամենը, ինչ գործի հետ կապ չունի, նախ եւ առաջ՝ իր սերն ու ատելությունը»: Թեեւ խոսքը գիտնականների մասին է, կարծում եմ, այդ հորդորը պետք է տարածվի ցանկացած վերլուծաբանի վրա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2037 դիտում
00:14 27-09-2014
Ես նայում եմ քեզ, դու նայում ես ինձ. տեսանյութ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»