211652_close_icon
views-count2149 դիտում article-date 21:36 14-04-2021

Կեպիով ու ակնոցով խորհրդավոր անձը. ո՞վ է կանգնած Շիրակի մարզի հերթական կադրային խառնաշփոթի հետևում. 168.am

Մինչ Շիրակի մարզում շիրակցի գերեվարված տղաների հարազատները, երկրորդ օրն է՝ արգելափակված են պահում Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը գա ու հստակ ժամկետ ասի տղաների վերադարձի մասին, վերջինս իր իմքայլական դրածոների միջոցով կադրային հարցեր է լուծում մարզում:

Այսպես՝ 168.am-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատել են ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար, համակարգում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Անահիտ Արևշատյանին: Վերջինս նաև ղեկավարում է Շիրակի մարզի պետական արխիվը:

Այս ազատման հետևում ևս, ինչպես Շիրակի մարզում տեղի ունեցող այլ աղմկոտ ազատումների և անգամ ձերբակալությունների դեպքում, ըստ գյումրեցիների, կանգնած է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Կարեն Սարուխանյանը:

Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ վերջինս պայմանավորվել է Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին ղեկավար Արայիկ Առաքելյանի հետ, որ նրան կվերականգնի իր նախկին պաշտոնում:

Նշենք, որ անցյալ տարվա գարնանն աշխատանքից ազատվելուց հետո, Արայիկ Առաքելյանը կրկին մասնակցում է իր նախկին պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն առաջին իսկ փուլում ձախողվում է, սակայն Գյումրիում ասում են, որ Կարեն Սարուխանյանը նրան հորդորել է շատ չտխրել ու սպասել իր հնարավորությանը: Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն՝ այդ խոստումը տրվել է ոչ ընկերական կամ կուսակցական շահերից ելնելով, այլ շատ ավելի շոշափելի շահագրգռության դիմաց:

Ինչևէ, Կարեն Սարուխանյանը կրկին փորձ է կատարում Արայիկ Առաքելյանին նշանակել Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, սակայն Երևանում՝ կենտրոնական մարմնում այդ նշանակմանը կտրուկ ընդդիմանում են, քանի որ նրա անունը կապվում է կոռուպցիոն սկանդալների հետ:

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր