Իրանը խզել է Չինաստանի հետ 2,5 մլրդ դոլարի նավթային-գազային պայմանագիրը
                        Իրանի իշխանությունները չեղյալ են հայտարարել Չինաստանի ազգային նավթային-գազային կորպորացիայի հետ 2,5 դոլարի պայմանագիրը: Ինչպես հայտնում է իրանական SANA գործակալությունը, պատճառը եղել է KHHK-ի կողմից պայմանագրի կետերի խախտումը:
«Ըստ նախնական պայմանավորվածության՝ չինական ընկերությունը պարտավոր էր Իրանի Հյուսիսային Ազադեգան հանքավայրում  հորատել 185 հորատանցք: Չինական կողմը չի կատարել պահանջը սահմանված ժամկետում, այդ իսկ պատճառով մենք պայմանագիրը խզելու մասին հաղորդագրություն ենք ուղարկել ընկերությանը»,-հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության մենեջեր Ռոքնեդդին Ջավադին:
Վերջինս հիշեցրել է, որ ըստ պայմանագրի՝  ծրագրված էր օրական շուրջ 10,000 տոննա նավթ արդյունահանել,իսկ «Газпром нефть» ընկերության գնահատականի՝ Հյուսիսային Ազադեգանի պաշարները հաշվվում են շուրջ 150 մլն տոննա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

