Հունաստանը պատրաստվում է խզել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը
Հունաստանի կառավարությունը պատրաստվում է խզել Ադրբեջանի SOCAR նավթագազային ընկերության հետ՝ DESFA գազաբաշխիչ ցանցի 66 տոկոս բաժնեմասի գնման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտնել է Bloomberg պարբերականը:
Ներկա պահին Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային կոմիտեն քննարկում է 400 մլն դոլարանոց գործարքը, ինչն առաջացրել է Ադևրբեջանի դժգոհությունը:
Հունաստանում իշխանության եկած ձախ ծայրահեղականների կոալիցիան գտնում է, որ ադրբեջանական ընկերության հետ գործարքը հակասում է երկրի շահերին: Հունաստանի կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է վաճառել SOCAR-ին ոչ թե 66, այլ 49 տոկոս իր բաժնեմասը, որով, բնականաբար, Ադրբեջանը կզրկվի ցանցի վերահսկիչ փաթեթից: