Դամասկոսում դպրոցի շենքի ռմբակոծման հետևանքով զոհվել է 12 երեխա
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Բադրեդին ալ Հուսեյն դպրոցի համալիրը ընդդիմության զինված գրոհայիններն ականանետային հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
«Ահաբեկիչները դպրոցի ուղղությամբ 4 ռումբ են արձակել։ Զոհվել է 12 երեխա, ավելի քան 50 մարդ վիրավոր է»,֊ հայտնել է Դամասկոսի ոստիկանության վարչության աղբյուրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քրիստոնեական Քասա թաղամասի, Ջերման և Բարամկի շրջանի դպրոցները բազմիցս հռթիռակոծման են ենթարկվել։