Սիրիայում կրկին քիմիական հարձակում է գրանցվել
                        Սիրիական ընդդիմության աղբյուրներն արաբական ԶԼՄ֊ներին հայտնել են, որ վերջին 24 օրերի ընթացքում Ասադի ռազմաօդային ուժերը քիմիական հարձակում են իրականացրել։
Նրանք ինքնաթիռներից գազային քլոր պարունակող պայթյունավտանգ տակառներ են նետել։ Հարձակման են ենթարկվել երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ շրջանը։
Հաղորդված տվյալների համաձայն՝ 16 մարդ շնչահեղձ է եղել։
Նշենք, որ ըստ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հաղորդվող տվյլաների՝ այդ շրջանը կառավարական ուժերի կողմից քիմիական հարձակման է ենթարկվում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

