8568 դիտում
18:31 06-04-2017
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պահանջում են հայտնել Սիրիայում քիմիական հարձակում իրականացրած օդաչուի անունը
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունները պահանջել են հրապարակել այն օդաչուի անունը, որն օրեր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգի՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հատվածում քիմիական հարձակում է իրագործել:
[url=https://english.alarabiya.net/en/News/middle-east/2017/04/06/US-Britain-France-request-name-of-pilot-who-carried-out-Syrian-chemical-attack.html]Al Arabiya[/url]-ն հայտնում է, որ այդ պահանջը ներառված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված բանաձևում, որը կոչ է անում հետաքննել քիմիական հարձակումն ու պարզել տեղի ունեցածի պատասխանատուներին:
Երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած քիմիական հարձակումից առավելապես տուժել է Խան Շեյխուն փոքր քաղաքը, որտեղ գրանցվել է 72 զոհ, այդ թվում երեխաներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով: Դրանում եղած օդաչուի ինքնությունը դեռևս հաստատված չէ:
Հիշեցնենք, որ Արևմուտքը դատապարտել է Իդլիբում քիմիական հարձակումը խաղաղ բնակչության դեմ, դրա մեջ մեղադրելով Բաշար Ասադին:
Նմանատիպ նյութեր
17819 դիտում
10:22 14-04-2018
ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1866 դիտում
19:28 15-03-2018
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան դատապարտել են ՌԴ-ին՝ Սկրիպալին ու նրա աղջկան սպանելու համար
5967 դիտում
15:12 15-04-2018
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի հարցով նոր բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Այս բաժնից
1039 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1117 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1015 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ